Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը անցած գիշեր շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ծանր հրետանիով: Կարմիր Շուկա գյուղում նրանք կիրառել են «Սմերչ»-ի կասետային ռումբեր, որի հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է զոհվել և մեկը վիրավորվել: Ընդհանուր առմամբ զոհվել է 34 քաղաքացիական անձ և 2 ռազմագերի»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է Բելգարյանը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում վիրավորված քաղաքացիական անձը՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանն է։ Նրա վիճակը կայուն է։

wp-apeth