Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ

Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ

Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

«Ասուլիսից 10 րոպե առաջ ստացանք տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել»,-ասել է Մովսեսյանը:

Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին ևս հակառակորդի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ էին խոցել:

wp-apeth