ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր

ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը հետմահու պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: ՀՀ վարչապետի միջնորդությամբ համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

wp-apeth