Վահրամ Պողոսյանը հերքում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի զոհվելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Վահրամ Պողոսյանը հերքում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի զոհվելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է  Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի զոհվելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը: Պողոսյանն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։

Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- գրել է Պողոսյանը:

wp-apeth