Արծրուն Հովհաննիսյանի և ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ասուլիսը

Արծրուն Հովհաննիսյանի և ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ասուլիսը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ասուլիսը:
Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով։
Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։
Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։
Իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։
Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է լինում, սակայն առավոտները նորից վերսկսվում են հարձակումները:

wp-apeth