Մարտակերտում հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո»-ի աշխատակիցը

Մարտակերտում հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո»-ի աշխատակիցը

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի ԶՈՒ չտարբերակված հրետակոծության հետևանքով աշխատանքային պարտականությունները կատարելիս սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Բեգլարյանը:

wp-apeth