ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակվողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։ Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից: Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։

wp-apeth