ՀՀ ՊՆ-ն հիմնովին հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը

ՀՀ ՊՆ-ն հիմնովին հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնովին  հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքը:

«Այս  բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը  հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,-հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ԼՐԱՑՈՒՄ- Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: «Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները»,-նշում է ՀՀ ՊՆ խոսնակը:

wp-apeth