Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ին փոխանցել է մտահոգությունը ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ին փոխանցել է մտահոգությունը ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում  Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,-հայտնում է «Արմենպրեսը»: Աղբյուրը գրում է, որ ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝  հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ՌԴ ՊՆ-ի հավաստիացմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը:

wp-apeth