Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ. գիշերը Մարտակերտում այրվել է բնակարան

Ադրբեջանը կրկին թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ. գիշերը Մարտակերտում այրվել է բնակարան

Ադրբեջանը հոկտեմբերի 12-ի հույս 13-ի գիշերը շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ Ասկերան, Մարտունի և Մարտակերտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան: Զոհեր ու վիրավորներ չկան։»,- նշել է Պողոսյանը։

wp-apeth