Ավտոմեքենան գլորվել է ձորը

Ավտոմեքենան գլորվել է ձորը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 07։09-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, nր Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին՝ Քեթի գյուղի սկզբնամասում, «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով, ուղևորներ Վանիկ Մ․-ն (ծնված 1994 թ.) և Օլեգ Փ․-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Վանիկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Օլեգ Փ.-ինը՝ ծայրահեղ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փա­կանը:

wp-apeth