ԱԻՆ փրկարարներն Արցախում են

ԱԻՆ փրկարարներն Արցախում են

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում:

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաև այլ ստորաբաժանումներում:

Գնդապետ Կարեն Սարգսյանը բոլորին շնորհակալություն է հայտնել անմնացորդ ծառայության համար:

wp-apeth