Հաստատվել 745 նոր դեպք և 6(+2) մահ. ընդհանուր 57566 դեպք

Հաստատվել 745 նոր դեպք և 6(+2) մահ. ընդհանուր 57566 դեպք
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից 46318-ն` առողջացած, 1032-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: Ունենք 427 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է։
wp-apeth