Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, և եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն:
«Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Այդ ամենը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը», — ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաեւ վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին:

wp-apeth