Առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը կրկին անցել է նախահարձակ գործողությունների

Առաջնագծի տարբեր ուղղություններով Ադրբեջանը կրկին անցել է նախահարձակ գործողությունների
Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:
wp-apeth