Արցախի առաջնագծում գիշերն անցել է հարաբերականորեն կայուն-լարված

Արցախի առաջնագծում գիշերն անցել է հարաբերականորեն կայուն-լարված

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, Ադրբեջանն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

wp-apeth