Արցախի միջազգային ճանաչումը արցախահայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն է. Միրզոյան

Արցախի միջազգային ճանաչումը արցախահայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն է. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը համարում է արցախահայության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ ճանապարհը: Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը։

wp-apeth