ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն դոլարի հասույթ

ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն դոլարի հասույթ

Հանուն Արցախի աջակցության ԱՄՆ-ում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով կատարվել է ավելի քան 30 մլն դոլարի նվիրատվության խոստում: Այս մասին տեղեկանում ենք «ArmeniaFund»-ի ֆեյսբուքի էջից: Շուրջ 12 ժամ տևած առցանց դրամահավաքի շրջանակում կատարվել է 30 մլն 523 հազար 692 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը պարզաբանել է, որ արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն հիմնադրամի կայքի հաշվիչում։

«Լոս Անջելեսում կայացած «Armenia Aid» դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված «Armenia Fund»-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը»,-նշել է նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում կայքի հաշվիչում մինչ այս պահը հավաքագրվել է ավելի քան 93 մլն ԱՄՆ դոլար:

wp-apeth