Հաստատվել է 715 նոր դեպք և 4 մահ. ընդհանուր 56451 դեպք

Հաստատվել է 715 նոր դեպք և 4 մահ. ընդհանուր 56451 դեպք

Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից 45824-ն` առողջացած, 1020-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9304 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 325894 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 53 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

wp-apeth