ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության նոր ապացույցներ

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության նոր ապացույցներ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ  են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:

«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր:
wp-apeth