Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

 Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցման պահը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ` զինծառայողներ և ահաբեկիչներ: Հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկվա ողջ գիշերը և մինչև հրադադարը, մարտերը նույն կերպ ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր  հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև այսօր կեսօրվա դրությամբ կորցրել է մոտ 200 կենդանի ուժ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը:

wp-apeth