Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է նա:

wp-apeth