Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. Փաշինյանի խոսքը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. Փաշինյանի խոսքը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը:

Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:

wp-apeth