Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսի» թղթակիցը:

Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Լրատվամիջոցներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկի արարողակարգային նկարահանում, ապա քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում:

wp-apeth