Հրդեհ Անդրանիկի փողոցում

Հրդեհ Անդրանիկի փողոցում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 71 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի շքամուտքում։ Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով․ այրվել է մեկ գազի հաշվիչ։

wp-apeth