ՃՏՊ Սպիտակ քաղաքում

ՃՏՊ Սպիտակ քաղաքում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լճի թումբ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Nissan Primera» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Իվան Դ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե պարսպին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth