Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16

«New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները:

«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թրիբերտը:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի օդանավակայանին: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Պողոսյանը:

wp-apeth