ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը
Ռազմինֆոն առանձնացրել է Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից կարևոր կետերը:
  • Այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ-ն նորից վերկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Հարավում ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։
  • Այսօր և անցնող ողջ գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռակոծել են Արցախի բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին։ Դուք գիտեք, որ այսօր հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են նաև ձեր (լրագրողներիդ) գործընկերները։
  • Այսօր երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցուն, որի արդյունքում եկեղեցին զգալիորեն տուժել է։
  • Ընդհանուր առմամբ եթե ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղբնակչությանը միայն Արցախում, ունենք հետևյալ պատկերը.
  • 93 վիրավոր, միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր և 20 զոհված՝ չհաշված ՀՀ տարածքում 1 զոհը։
  • Հիմա հակառակորդի կողմից ավելի լայնորեն կիրառվում է հրետանին, քան տանկերն ու ՀՄՄ-ն։

wp-apeth