Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի շրջանակներում կայանալիք 2 հանդիպումներին: Հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքականին միացավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Այսօր կայացած մարզման առաջին հատվածում հավաքականի ֆուտբոլիստները կատարեցին տակտիկական վարժություններ, երկրորդ հատվածում փորձարկեցին հարվածները դարպասին և անցկացրին երկկողմանի խաղ:

Ավելացնենք, որ նախապես հրավիրված 30 ֆուտբոլիստներից այս պահին հավաքականի կազմում մարզվում են 24-ը: Հովհաննես Համբարձումյանը չէր միացել հավաքականին վնասվածքի, իսկ Արշակ Կորյանը՝ հիվանդության պատճառով: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, Կարեն Մուրադյանը, իսկ Սևակ Ասլանյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին: Մարզման տեսանյութը դիտեք ստորև:

wp-apeth