Բուժաշխատողները անմասն չեն մնում և կատարում են կյանքեր փրկելու իրենց առաքելությունը

Բուժաշխատողները անմասն չեն մնում և կատարում են  կյանքեր փրկելու իրենց առաքելությունը
Մեր զինվորներն անկոտրում են, անգամ ծանր վիրավորումները չեն կարող հետ պահել նրանց նոր սխրանքներից ու հերոսություններից: Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում գիշեր ու զօր անձնուրաց, ամենայն պատասխանատվությամբ ծառայում են` կատարելով կյանքեր փրկելու իրենց առաքելությունը:
«Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարով, ինչպես նաև շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով, ինչը նպաստում է հակառակորդի լայնածավալ հարձակումներից տուժած վիրավորների բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելուն:

Շնորհակալ ենք բժշկական հանրությանը, աշխարհացիր հայությանը, հերոսական մեր բանակին` հանուն գոյապայքարի, հայրենիքն արժևորելու, այս կենսական միասնության ու համախմբման, ի վերջո, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը վերահաստատելու համար»,- նշված է ԱՆ ֆեյսբուքի էջում:

wp-apeth