Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան:

BBC World News – Երբ Դուք այդպես եք խոսում, ապա այլևս կոմպրոմիսի շատ տեղ չի մնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի:

BBC World News – Ի՞նչ եք պատրաստվում զիջել: Պատրա՞ստ եք դիտարկել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը, որոնք այժմ վերահսկվում են հայերի կողմից: Դուք դիտարկո՞ւմ եք հարակից տարածքներից մի քանիսը զիջելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

BBC World News – Համաձայն միջազգային իրավունքի, ըստ գործող միջազգային օրենքների՝ ավելի քան 25 տարի Հայաստանը անօրինական կերպով զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում:

BBC World News – Նայեք միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են…

BBC World News – Ձեր ասածը պատմական պնդում է, բայց միջազգային իրավունքի համաձայն դուք սխալ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի …

BBC World News – Ըստ այդ բանաձևի՝ այն պատկանում է Ադրբեջանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:

BBC World News – Պատերազմն սկսելուց հետո՝ 4 անգամ խոսել եք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և երեկ երեկոյան Դուք կրկին խոսեցիք նրա հետ: Եթե հարձակում լինի հայկական տարածքների վրա, արդյոք Ռուսաստանը ձեզ ռազմական աջակցություն կցուցաբերի՞:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:

BBC World News – Հստակեցման համար՝ նախագահ Պուտինի հետ վերջին շաբաթվա ձեր քննարկումներում նա վերահաստատել է, որ եթե Հայաստանին հարված հասցվի, ապա Դուք Ռուսաստանից ռազմական աջակցություն կստանաք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:

BBC World News – Ուրեմն նա Ձեզ դա ասել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո:

wp-apeth