Հաստատվել է 672 նոր դեպք և 5 մահ. ընդհանուր 53755 դեպք

Հաստատվել է 672 նոր դեպք և 5 մահ. ընդհանուր 53755 դեպք
Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Ունենք 178 առողջացած:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
wp-apeth