Շահառուները բուժօգնությունը կշարունակեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

Շահառուները բուժօգնությունը կշարունակեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնում

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բժշկական օգնություն ստացող բոլոր քաղաքացիները տեղափոխվել են առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Սևանի հոգեկան առողջության կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով:

Քաղաքացիների համար նախապես պատրաստվել են հիվանդանոցային բարենպաստ պայմաններ, համապատասխան դեղորայք և սնունդ:

Ներկայումս Սևանի հոգեկան առողջության կենտրոն տեղափոխված մի քանի տասնյակ քաղաքացի շարունակում է ստանալ պատշաճ բժշկական օգնություն:

wp-apeth