ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկայի խոշոր խմբավորում

Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ, գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»,- գրել է Ստեփանյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է, որ հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։ Մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ հակառակոդին հզոր հարված է հասցվել։

wp-apeth