ՀՀ ԱՆ-ն սահման մեկնող բուժաշխատողներին կոչ է անում համագործակցել գերատեսչության հետ

ՀՀ ԱՆ-ն սահման մեկնող բուժաշխատողներին կոչ է անում համագործակցել գերատեսչության հետ

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բուժաշխատողներին սեփական նախաձեռնությամբ սահման չմեկնել և համագործակցել գերատեսչության հետ: Նախարարությունը հայատարարություն է տարածել:

«Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ  Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների:  Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված:  Հորդորում ենք բուժաշխատողներին և բժշկական խմբերին համագործակցել  և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` որևէ գործողություն չիրականացնել:

Առողջապահության նախարարությունը կարևորում է յուրաքանչյուրիդ աջակցությունը և հորդորում համախմբված ու միասնական գործել բուժօգնություն տրամադրելու գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով` միաժամանակ չվտանգելով մեր համաքաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

wp-apeth