Սուրեն Սարումյանի ասուլիսը. Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ

Սուրեն Սարումյանի ասուլիսը. Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ

Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով այս պահին էլ ընթանում են մարտական գործողություններ. հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին մամուլի ասուլիսին ասել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:

«Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- նշել է Սարումյանը:

wp-apeth