Հրապարակվել են հայ և արտասահմանցի լրագրողների թիրախավորված միկրոավտոբուսի լուսանկարները

Հրապարակվել են հայ և արտասահմանցի լրագրողների թիրախավորված միկրոավտոբուսի լուսանկարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում հայ և արտասահմանցի լրագրողներին տեղափոխող թիրախավորված միկրոավտոբուսի լուսանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կենտրոնը նշում է, որ տուժածներ չկան:

«Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան»,- նշված է հրապարակման մեջ:

ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի հումանիտար կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ:

]

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին տարվել է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:

wp-apeth