«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:

«Այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին,  որոնց արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ մարտավարական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ:Եվ այդ առումով այս պահին, տեսնելով րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասի Ջալավյանին պարգևատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Հարությունյանը:

«Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:

Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,- նշել է Հարությունյանը:

wp-apeth