ՀՖՖ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին

ՀՖՖ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։

ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին։

wp-apeth