Հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 830 կորուստ

Հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 830 կորուստ

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ ևս 54 զինծառայող: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իր կյանքը զոհաբերել է ՊԲ 54 մարտիկ: Վիրավորների թիվը դեռ ճշտվում է»,- նշել է Սարգսյանը:

«Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետեր: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- նշել է Սարգսյանը:

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»,- հավելել է Սարգսյանը:

Հակառակորդը կորցրել է ևս 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռներ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ (ինքնաթիռների և ուղղաթիռների մասին հոկտեմբերի 1-ին հայտարարվել էր), 17 ԱԹՍ և շուրջ 830 կենդանի ուժի կորուստ: Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

wp-apeth