Արցախյան պատերազմ. Օրվա ամփոփում (30.09.2020 թ․)

Արցախյան պատերազմ. Օրվա ամփոփում (30.09.2020 թ․)

Արցախի Տեղեկատվական շտաբն ամփոփել է օրը:

  • Այսօր տեսանք, ինչպես են ՊԲ մեր փառապանծ մարտիկները կազմակերպված գրոհով գրավում թշնամական հենակետը։
  • Ունեցանք նաև ցավալի լուրեր։ Թշնամական օդուժի հարվածի հետևանքով Մարտակերտ քաղաքում ունեցանք 3 քաղաքացիական զոհ և վիրավորներ։
  • Դիվանագիտական ասպարեզում ֆիքսվեցին կողմերի մոտեցումները․ ՀՀ պատրաստ է ամեն ինչ անել իր անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման պահանջները կատարելուց, միջազգային հանրությունը հիմնականում մտահոգ է և կոչ է անում ապաէսկալացիայի։
  • Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնը չմտածված և վտանգավոր է համարել Թուրքիայի ռազմատենչ և պրոադրբեջանական հայտարարությունները։
  • Ադրբեջանը տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառման մասին։
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին, Հորդանանի թագավորին, հարցազրույց տվել «Ալ-արաբիյա» լրատվականին։
  • Թշնամին կորցրեց «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:
  • Ըստ հայկական կողմի հավաստի տեղեկությունների՝ շարունակվեց Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը մարտական գործողություններին։
  • ՌԴ արտգործնախարարը կողմերին հրավիրել է բանակցելու։
wp-apeth