Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ասուլիս

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։

Պողոսյանն ասել է, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հետախուզությունը հստակ փոխանցում է այն մասին, որ միայն մի հատվածում 148 լեզգի է կորուստ տվել։

ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը հայտնել է ադրբեջանի կորուստները երեկվա ընթացքում.

  • – ևս 130 ոչնչացված զինվոր
  • – 260 վիրավոր
  • – 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա
  • – 3 ՏՕՍ
  • – 13 ԱԹՍ

wp-apeth