Оրվա ընթացքում խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու ուղղաթիռ

Оրվա ընթացքում խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու ուղղաթիռ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հավելել է, որ խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:

Ավելի ուշ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ըստ նախնական տվյալների՝ այսօր ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի: Մանրամասները ճշտվում են:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել. ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է:

wp-apeth