ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

ՊԲ-ն հետ է վերադարձել նախկինում կորցրած որոշ դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

Ադրբեջանի զավթողական մտահաղացումը ձախողվել է: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ` հետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր: Հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: «Չհամակերպվելով  նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ, հակառակորդը այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը: Եվ գիշերվա ընթացքում, և ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, ծանր հրետանիներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ այնտեղ»,- ասել է Սարգսյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի տեղակալի` հակառակորդը ինտենսիվ գրոհել է այն ուղղությունները, որտեղ նախկինում ունեցել է հաջողություններ:

«ՊԲ-ն վճռականորեն հակահարված է հասցրել հակառակորդին, ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,- եզրափակել է Սարգսյանը:

wp-apeth