Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները միասնական վճռական խոսքը կրկին պիտի ասեն. ԱՀ նախագահ Հարությունյան

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները միասնական վճռական խոսքը կրկին պիտի ասեն. ԱՀ նախագահ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց համախմբվածության և Պաշտպանության բանակի գործող հրամանատարությանն այս օրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուրը լեգենդար ուղի ունի անցած, և նրանց միասնական ուժի կործանիչ հարվածը թշնամին արդեն անդառնալի կերպով զգացել է:

«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ և հպարտություն են պարգևել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, և թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»,- ասել է նախագահը:

Բարձրաստիճան նախկին զինվորականները նշել են, որ օրակարգում Հայրենիքի փրկության խնդիրն է, և հավաստիացրել են, որ իրենք ևս կներդնեն բոլոր ջանքերը ազատ, անկախ ու անվտանգ Արցախի գոյությունն ապահովելու համար:

wp-apeth