Արցախյան պատերազմ. Օրվա ամփոփում (29.09.2020 թ․)

Արցախյան պատերազմ. Օրվա ամփոփում (29.09.2020 թ․)

Արցախի Տեղեկատվական շտաբն ամփոփել է օրը:

  • Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ
  • Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։
  • Վարդենիսում ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։
  • Առավոտյան տեղեկացանք մեր կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին։
  • Արցախում վերականգնվել է բջջային և համացանցային կապի մեծ մասը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։
  •  Ադրբեջանը թիրախավորել է բնակելի տներ Իվանյանում (նախկ․՝ Խոջալու)։
  • Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ․ «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։
  • Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպման ընթացքում նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
  • Օրվա հաղթական սիմվոլիկայից՝ նախագահ Ա․ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հիմնադրման ակունքներում կանգնած գործող և պաշտոնաթող հրամանատարների հետ։

wp-apeth