Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 27 զոհված զինծառայողների անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 27 զոհված զինծառայողների անունները

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հրապարակել է Արցախի և Ադրբեջանի շփման գծում սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները: Ավելի վաղ հրապարակվել էին զոհված 31 (1, 2) զինծառայողների անուններ, նոր տվյալներով՝ հայտնի են դարձել ևս 27 զինծառայողների անուններ:

Պաշտպանության բանակից հայտնում են, որ ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել:

«Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրությունում:

  • Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ.
  • Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ.
  • Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ.
  • Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ.
  • Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ.
  • Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ.
  • Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ.
  • Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ.
  • Բադալյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
  • Գրիգորյան Հայկ Ավետիքի, ծնվ. 2001թ.
  • Մարտիրոսյան Ալեքս Գրիմայի, ծնվ. 2001թ.
  • Բաբայան Գեորգի Կամոյի, ծնվ. 2001թ.
  • Թովմասյան Շանթ Սարգսի, ծնվ. 2000թ.
  • Հակոբյան Հենրիկ Գուրգենի, ծնվ. 2002թ.
  • Խաչատրյան Արման Արթուրի, ծնվ. 2001թ.
  • Սարգսյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2001թ.
  • Ղարիբյան Արտաշես Ռուբիկի, ծնվ. 1999թ.
  • Հովակիմյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ.
  • Հայկյան Նիկոլայ Միքայելի, ծնվ. 1972թ.
  • Պողոսյան Արման Լեռնիկի, ծնվ. 1992թ.
  • Միքայելյան Աղասի Վրեժի, ծնվ. 1992թ.
  • Մազմանյան Սմբատ Հմայակի, ծնվ. 1998թ.
  • Քեշիշյան Հարություն Կարապետի, ծնվ. 1986թ.
  • Մարուքյան Սամվել Գագիկի, ծնվ. 1998թ.
  • Միրզոյան Վահե Հայկազի, ծնվ. 2000թ.
  • Ելիսեեվ Հովհաննես Օլեգի, ծնվ. 2001թ.
  • Գրիգորյան Արամ Սամվելի, ծնվ. 2000թ.
wp-apeth