Արցախի ՊՆ-ն հայտնում է ևս 15 զինծառայողի զոհվելու մասին

Արցախի ՊՆ-ն հայտնում է ևս 15 զինծառայողի զոհվելու մասին

րցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ին ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է ևս 15 հայ զինծառայող, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության մամուլի ծառայությունից` ներկայացնելով նրանց անունները․

  • Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ.
  • Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ.
  • Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ.
  • Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ.
  • Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ.
  • Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ.
  • Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ.
  • Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ.
  • Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ.
  • Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ.
  • Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ.
  • Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ.
  • Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ.
  • Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ.
  • Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ.

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմը սեպտեմբերի 27-ին արդեն հայտնել էր 16 զոհերի անուններ, կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով` ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա։

wp-apeth