Հարյուր վիրավոր զինծառայողներից 10-ը տեղափոխվել է Երևան, մնացածի վիճակն ավելի թեթև է

Հարյուր վիրավոր զինծառայողներից 10-ը տեղափոխվել է Երևան, մնացածի վիճակն ավելի թեթև է

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը ավելի թեթև է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Առաջիկայում ՊԲ-ն կհայտնի հայկական կողմի զոհերի տվյալները: «Հայկական բանակի ստորաբաժանումների կրած մոր 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է, գտնվում են տարբեր հոսպիտալային օղակներում»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ իրավիճակը շարունակում է մնալ նույնը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

wp-apeth