ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

ՆՍՕՏՏ Գարեգին Բ Վեհափառը հայ ժողովրդին և քաղաքական ուժերին հակասությունները մի կողմ դնելու և միասնականության կոչ է արել։ Վեհափառը հայտնում է, որ ընդհատում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը և վերադառնում է Հայաստան։

Այս մասին Վեհափառը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների,- ասել է Գարեգին Բ-ն։

wp-apeth